Սուլաբի զուգարանների միջազգային թանգարան
Սուլաբի զուգարանների միջազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հնդկաստան |
Տեղագրություն | Նյու Դելի |
Վայր | Նյու Դելի |
Հիմնադրվել է | 1992 |
Կայք | sulabhtoiletmuseum.org |
Սուլաբի զուգարանների միջազգային թանագարան, գտնվում է Դելիում և ղեկավարվում է «Սուլաբ միջազգային հասարակական ծառայությունների կազմակերպության» կողմից։ Թանգարանը նվիրված է սանիտարական առարկաների, հատկապես զուգարանների պատմությանը։ Ըստ «Թայմ» ամսագրի այս թանգարանը համարվում է մեկը աշխարհի այն 10 ամենատարրօրինակ թանգարաններից[1], որոնք իրենցից որևէ հետաքրքրություն չեն ներկայացնում[2]։ Թանգարանը բացվել է 1992 թվականին Բժիշկ Բինդեշվար Պաթակի կողմից։ Բինդեշվար Պաթակը հասարակական ակտիվստ է, և «Սուլաբի առողջապահության և հասարակական բարեփոխումների շարժման» հիմնադիրը, ստացել է ազգային և միջազգային տարբեր մրցանակներ, այդ թվում նաև 2009 թվականին՝ Ստոկհոլմի Ջրային Մրցանակ[3]։ Հիմնադրելով այս թանգարանը՝ նա նպատակ ուներ ընդգծելու առողջապահական ոլորտում առաջացող խնդիրների վրա ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը երկրում՝ հաշվի առնելով Ք․ա․ 3-րդ հազարամյակից սկսած այս բնագավառում տարբեր երկրներում ներդրված ջանքերը[3]։
Առանձնահատկություներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը բացվել է 1992 թվականին և ներառոմ է 50 երկրներից ներկայացված ցուցանմուշներ[1]՝ ցուցադրված, ըստ հերթականության, 3 բաժիններով՝ հնագույն, միջնադարյան և ժամանակակից՝ սկսած հնագույն սանիտարական մնացորդներից՝ հավաքված Ք․ա 3000-ական թվականներից մինչև XX դարի վերջերը[3]։
Թանգարանի ցուցանմուշները ներկայացնում են տարբեր ժամանակաշրջաններում զուգարանի հետ կապված տեխնոլոգիայի զարգացումը կապված մարդկության ողջ պատմության, հասարակական սովորույթների, սանիտարական կոնկրետ իրավիճակներում վարվելակարգի և իրավական հիմունքների հետ։ Ցուցադրված առարկաները ներառում են ոչ միայն զուգարաններ, այլև սենյակում որպես զուգարան օգտագործվող թասեր, նախշազարդ վիկտորիանական զուգարանների նստատեղեր, զուգարանային կահույք, բիդեներ և այլն, որոնք մոդայիկ էին մ․թ.ա․ 1145 թվականից, և արդի՝ մինչ այսօր։ Ցուցանմուշներն ունեն վահանակներ, որոնց վրա գրված են զուգարանների և նրանց օգտագորցման մասին բանաստեղծություններ[3][4]։
Որոշ հետաքրքիր և զվարճալի առարկաներն և տեղեկատվական աղյուսակներն են միջնադարյան բրիտանական գանձարանից մի կոմոդի վերարտադրությունը[3], Լուդովիկոս 14-րդի հավանական զուգարանի վերարտադրությունը․ հայտնի է, որ թագաավորն օգտագործել է այս զուգարանը դատավարությունների ընթացքում բնական կարիքները հոգալու համար[4], զուգարան, որը քողարկաված է՝ ունենալով գրապահարանի տեսք[2], Ռուսաստանից դեպի ՆԱՍԱ տեխնոլոգիայի փոխանցման արդյունքում մեզից խմելու ջուր ստանալու 19 միլիոն դոլարանոց գործարքի մասին տեղեկատվությունը, զուգարանների մասին պատմող զավեշտական պատմություներով, կատակներով և ծաղրանկարներով վահնակները[1], ոսկուց և արծաթից պատրաստված զուգարանները, որոնք օգտագործել են Հռոմեական կայսրերը, 1596 թվականին Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ի կառավարման ժամանակաշրջանում Սըր Ջոն Հարինգթոնի կողմից նախագծված զուգարանի բաքի մասին տեղեկությունը, Ինդոսի հովտում Հարապպայի քաղաքակրթության ջրահեռացման մասին տեղեկությունները, ինչպես նաև Ինդոսի հովտում Հարապպայի քաղաքակրթության ժամանակաշրջանում զուգարանների բառելավման մասին Լոթալի հնագաիտական վայրերից ստացված պատմական տեղեկությունները[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «36 hours in Delhi». Visit a Museum. India Today. 2015 թ․ ապրիլի 16. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
- ↑ 2,0 2,1 «Delhi's toilets museum among world's 10 weirdest museums». The Hindu. 2014 թ․ մայիսի 22. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «The Museum». Sulabhtoiletmuseum Organization. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
- ↑ 4,0 4,1 «Delhi's Toilets Museum Among World's 10 Weirdest Museums». NDTV. 2014 թ․ մայիսի 21. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.